Jump to content

Թշնամու թիկունքում 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թշնամու թիկունքում 2
ՄշակողBest Way?
ՀրատարակիչUbisoft և
ԴիստրիբյուտորSteam, GOG.com[1] և Humble Store[2]
Միջերեսի լեզուանգլերեն[3] և ռուսերեն[3]
Սերիայի մասMen of War?
Թողարկման թվականսեպտեմբերի 8, 2006
ՊլատֆորմներWindows
Ժանրստրատեգիական խաղ իրական ժամանակում և մարտավարություն իրական ժամանակում
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ, միակառավարելի խաղ[3] և կոոպերատիվ ռեժիմ
PEGIPEGI 16
ESRB17+
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումստեղնաշար և մկնիկ
🌐vtv2.games.1c.ru

Թշնամու թիկունքում 2 (անգլ.՝ Faces of War, Ubisoft), համակարգչային խաղ action և RTS ժանրերում, Best Way ընկերության կողմից մշակվել և ընկերության կողմից ներկայացվել է 2006 թվականի սեպտեմբերի 8-ին։

Խաղային փուլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը բաժանվում է երեք փուլերի՝ գերմանական փուլ, անգլոամերիկյան փուլ, ԽՍՀՄ փուլ։ Ամեն փուլում կա տասը առաջադրանք (որոնցից երեքը նախապատրաստական, երեք փուլերում էլ գործում է նույն սկզբունքը)։ Մնացած 7 առաջադրանքները բաժանվում են երեք համեմատաբար հեշտ և չորս ավելի դժվար առաջադրանքների։ Նաև ամեն փուլում, բոլոր առաջադրանքները հաղթահարելուց հետո բացվում է վերջին և ամենադժվար առաջադրանքը։

Գերմանական փուլ

1. Նեյմեյխենյան կամուրջ (Նեյմեյխեն, 1944 թվականի սեպտեմբեր)։ Դաշնակիցների միասնական հարձակումից հետո գերմանական հրամանատարությունը որոշում է ընդունում ուղարկել դիվերսանտների և զինյալների խումբ, որպեսի պայթեցնեն Նեյմեյխեն կամուրջը և դադարեցնել դաշնակիցների առաջխաղացումը։ Գերմանական ջոկատին հաջողվում է իրականացնել իր առաջ դրված առաջադրանքը, բայց որպեսզի հասնեն ռազմանավին պետք էր պայթեցնել հակառակորդի լաստանավը։ Նրանք հարվածում են այգու կողմից և գրավում վերանորոգված Շերման (Կալլիոպա) տանկը, որի վրա տեղադրված էր հրթռային կայանք, որի օգնությամբ էլ պայթեցնում են լաստանավը և հեռանում Նեյմեյխենից։ Միաժամանակ խաղացողը ունի հնարավորություն գտնել 88-մմ-ոց բրիտանական հրանոթներից որևէ մեկը և հենց դրանով պայթեցնել լաստանավը ու հասնել գերմանական նավերին։

2. Վիլց (Վիլց, 1944 թվականի դեկտեմբերի 16)։ Գերմանացիները սկսում են գրոհը։ Ունենալով արագ առաջընթաց անգլոամերիկյան պաշտպանական դրքերի վրա, առաջնորդող գերմանական ջոկատները Վիլցի համար կռվի են բռնվում ամերիկյան 110-րդ հետևակային դիվզիայի հետ։ Գերմանացիներին օգնություն է տրամադրվում Յագդտիգր հրետանային ինքնագնաց կայանք տեսքով, նրանց հաջողվում է գրավել քաղաքը և ստիպել ամերիկացիներին հանձնվել

3. Ստոմոն (Ստոմոն, 1944 թվականի դեկտեմբերի 19)։ Գերմանական ֆոլկսգրենադերները սկսում են Ստոմոնի գրոհը։ Նրանց որպես օգնություն տրամադրվում է Պանտերա և PzKpfw IV տանկերը, որի օգնությամբ գրեմանացիները գրավում են քաղաքային եկեղեցուն հարակից հրապխարակը և փրկում են իրենց գերի ընկած սպաներին։

4. Կլյորֆ (Կլյորֆ գետի շրջակայք, 1944 թվականի դեկտեմբերի 17)։ Որպեսզի թուլացնեն ամերիկացիների պաշտպանությունը և շարունակել գրոհը մաս-մաս, զինվորների մի խումբը ներխուժում է Կլյորֆ գետի շրջակայքում գտնվող ամերիկյան զինապահեստներից մեկը և գրավում տանկեր ու պայթեցնում այն, դրանից հետո գերմանացիները սկսում են գրոհը երկաթգծային կամրջի մոտ գտնվող պաշտպանական կառույցների վրա։ Երբ ամերիկացիները այդ շրջանում էլ չունեն պաշտպանական կառույց, խմբին օգնության են հասնում Միլտկեյի պարաշուտիստները։ Նրանք փորձում են դինամիտով պայթեցնել կամուրջը, բայց նրանց ոչինչ չի հաջղովում։ Ի ուրախություն նրանց ժամանակին հասնում է բենզինի ցիստեռններով բեռնված լոկոմոտիվ։ Պայթեցնելով այն գերմանացիները այն դուրս են բերում կամրջի կենտրոն և վագոններից մեկում եղած ավիառումբերը պայթեցնում են։ Վերջում և՛ կամուրջը, և՛ զինապահեստը պայթում են։

5. Մարվե (Բաստոնի շրջակայք, 1944 թվականի դեկտեմբերի 19)։ Վերմախտի հրամանատարությունը ընդունում է որոշում գրավել Բաստոնը, Պանտերա ու PzKpfw IV և ոչ մեծ հետևակի օգնությամբ գրավել Մարվեն, որը կարևոր խաչմերուկ էր Բաստոն շրջանում։ Գյուղում պաշտպանությունը ապահովում էր ԱՄՆ 101-րդ օդադեսանտային դիվիզյան։ Գերմանացիները ճնշելով հակառակորդի դիմադրությունը շարժվում են դեպի խաչմերուկ, որտեղից նրանք ոչնչացրեցին իրենց դեմ դուրս եկած 10-րդ ամերիկյան զրահատանկային դիվիզիայի տանկերը։

6. Դինան (Դինան, 1944 թվական դեկտեմբերի 25)։ Այն բանից հետո երբ գերմանացիները չկարողացան գրավել Նամյուրի կամուրջը, նրանք շարժվում են դեպի Դինան, որը Մաաս տանող միակ կամուրջն էր, հաղթահարելով թշնամու դիմադրությունը գերմանացիները անկախ ամեն ինչից գետի վրայով անց են կացնում իրենց տանկերը։

7. Ռոշֆոր (Ռոշֆորից ոչ հեռու ամերիկյան վառելիքի պահեստ, 1944 թվականի դեկտեմբեր)։ Մաասի մոտ գետի անցումից հետո գերմանացիների համար առաջ է մղվում տանկերի համար վառելիքի պակասի հարցը։ Ըստ պլանի վառելիքը պետք է վերցվեր ամերիկյան և անգլիական վառելիքի պահեստներից, որը գտնվում էր Արդեննաում։ Այդպիսի պահեստներից մեկն էլ գտնվում էր Ռոշֆորում, որտեղ ուղարկում են երկու հանդերձափոխված դիվերսանտների։ Նրանք գործելով մաքսիմալ զգուշությամբ մեխանիկ գրեմանացուն համոզում են ծառայել Ռեյխին և ուղարկել վեռելիքով լի լոկոմոտիվը գերմանացիներին։ Այն բանից հետո երբ գերմանացիները գրավում են բազան, իսկ մեխանիկը վառելիքը ուղարկում է գերմանացիներին սկսվում է բազայի պայշտպանությունը։ Դիմանալով հակառակորդի գերակշիռ զորքերին, գերմանացիները շունչ են քաշում և պատրաստվում որոշիչ գորհի Անտվերպենի վրա։

8. Լյովեն (Անտվերպենի շրջան, 1945 թվականի հունվարի 17) (այս առաջադրանքը բացվում է Գերմանական փուլի բոլոր առաջադրանքները կատարելուց հետո)։ Ռոշֆորի և Դինանի հաջող գործողություններից հետո, գերմանացիները սկսում են Անտվերպենի գրոհը, վերջնական կետն է «Ռեյնեյի պահակները» գործողությունը։ Մեծ դժվարություններով հաղթահարելով ամերիկացիների պաշտպանական գիծը, գերմանական հետևակը և տանկային միավորումները հունվարի 17-ին գրավում են Լյովենը, իսկ հունվարի 20-ին վերցնում են Անտվերպեն։

ԽՍՀՄ փուլ

1. Լյուբլին (Լյուբլին, 1944 թվականի հուլիս)։ Մինչև խորհրդային ջոկատները մեծ կորուստների էին կրում Լյուբլինի համար մղվող մարտերում, խնդիր է դրվում գտնել լեհ աբստամբներին և նրանց ղեկավարին՝ գենեռալ Գրաբովսկուն։ Սովետական զորքերը գտնում են աբստամբների շտաբը և տեսնում են որ գենեռալը այնտեղ չե, որոշում են աբստամբների հետ մեկտեղ հարձակվել գերմանական հենակետերի վրա։ Գրոհից հետո սովետական զինվորները և լեհ աբստամբները տներից մեկի փլատակների անկյունում գտնում են գենեռալ Գրաբովսկուն։

2. Վերադարձնել փաստաթղթերը (Սանդոմիրյան պլացդարմ, 1944 թվականի օգոստոսի 13)։ Ծանր մարտեր են ընթանում Լվով-Սանդոմիրում։ Այն բանից հետո երբ պարզվում է, որ ԲԳԿԲ-ի սպաներից մեկը՝ «կապիտան Լեոնով», անցել է թշնամու կողմը, շտաբից գողացել է կարևոր փաստաթղթեր, կապված առաջիկա հարձակման հետ, СМЕРШ հակահետախուզական ծառայությունը որոշում է չթողնել, որ այդ փաստաթղթերը հայտնվեն գերմանական բանակի ձեռքում և հետևակահետախուզական ջոկատ է ուղարկում մերձճակատային գիծ, որպեսզի նրանք գողանան փաստաթղթերը գերմանական բանակի Ավագ Լեյտենանտ Կրաուսից։ Այստեղ ջոկատը պետք է ոչնչացներ գերմանական ականանետերը, որպեսզի ստանար մոտոհրաձգային ջոկատի օգնությունը, իսկ հետո տանկերի, ապա հետ շպրտելով գերմանացիների հակագրոհները, սպաներ Կրաուսին ու վերցներ փաստաթղթերը, իսկ հետո ոչնչացնելով թշնամական պատնեշը ապահովել անարգել նահանջը։

3. Ամրոց (Հլոգուվ, 1945 թվականի ապրիլի 1)։ Վիլս-Օդերսյան գործողության ընթացքում Առաջին Ուկրաինական ֆրոնտի շտաբը հրաման է տալիս գրավել գործնականորեն անհնարին Հլոգուվի միջնաբերդը։ Խորհրդային հետևակը հաղթահարելով գրեմանացիների դիմադրությունը մոտենում է ամրոցին, ԻՍՈւ-152 սովետական ինքնագնաց հրետանային կայանքները կոտրում են ամրոցի պատերի մի մասը, հենց այդ կողմ էլ շարժվեց սովետական սովետական հետևակը։ Առաջին հարկում դիմադրությունը ճնշելով, շուտով սովետական զորքերը գրավեցին նաև շինության երկրորդ հարկը։ Վերջ ի վերջո սովետական զորքերը ներխուժում են շինության վերջին հարկը, որտեղ ևս ճնշելով գերմանացիների դիմադրությունը գերի են վերցնում հրամանատար Օլիվեր Վագներին։

4. Զելովի երկաթուղային կայարան (Զելով, 1945 թվականի ապրիլ)։ Զելովյան բարձունքի հաջող գրոհից հետո, սովետական հետևակը սրընթաց շարժվում է դեպի Զելով։ Այս հանձնարարության ժամանակ խաղացողից պահանջվում է Զելովյան կայարանի մոտ ճեղքել գերմանական պաշտպանությունը և գրավել բոլոր թշնամական պաշտպանական գծերը։

5. Գրոհ թևից («բարփունք 153», Գերմանիա, 1945 թվականի ապրիլի 19)։ Զելովյան բարձունքի գրավումից հետո սովետական տանկային գումարտակներից մեկը մնում է լավ պաշտպանված «բարփունք 153»-ի շրջակայքում։ Իմանալով, որ ցանկացած գրոհով բարձունքը գրավելը անհնար է, սովետական մոտոհրաձգային ջոկատը նետվում է թևային գրոհի Ճանապարհին ջոկատը ընկնում է շրջափակման մեջ, բայց կարողանում է դիմակայել հակառակորդի գրոհներին և երկու խորհրդային զինվոր կարողանում են գերի վերցնել գերմանացի սպային ու նրանից իմանում են որ մոտակայքում կա զինպահեստ։ Ջոկատին հաջողվում է պայթեցնել զինպահեստը և հետ շպրտել գերմանական տանկերի գրոհները։ Վերջ ի վերջո ջոկատը տանկիստների հետ միասին կարողանում է գերմանացիներին «մաքրել» բարձունքից։

6. Նեյենհագեն (Նեյենհագենի տարածաշրջան, 1945 թվականի ապրիլ)։ Որպեսզի օգնեն փորձանքի մեջ ընկած շտաբին ու ջոկատներին և ուժասպառ անեն գերմանացիների թիկունքը, սովետական հրամանատարությունը որոշում է գրոհ սկսել Նեյենհագեն շրջանում։ Սկզբում ջոկատը իր շտաբի մեքենան հասցնում է բարձունք որտեղից տալիս է հարձակման կոորդինատները։ Հետագայում ջակտը միանում է մյուսներին և միասին հետ են շպրտում գերմանացիների հակագրոհեները, իսկ հետո իրենք են պատրաստվում հակագրոհի։

7. Բեռլինյան կայարան (Բեռլին, 1945 թվականի ապրիլի 28-29)։ 1945 թվականի ապրիլի 23-ին սովետական բանակը սկսում է Բեռլինի մարտերը։ Քաղաքի գլխավոր կայարանի՝ Լեռտերի և Մոլտկե կամրջի համար ընթանում են ծանր մարտեր։ Ծանր մարտերից հետո սովետական ջոկատները գրավում են կայարանը և կամուրջը ու ճնշում գերմանացիների հակագրոհը:շ

8. Ռայխստագ (Ռայխստագ, Բեռլին, 1945 թվականի մայիսի 1) (բացվում է մյուս բոլոր ԽՍՀՄ առաջադրանքները կատարելուց հետո)։ Սովետական բանակը Մոլտկե կամրջի գրավումից հետո սկսում է Ռայխստագի գրավումը։ Չնայած գերմանացիների ամուր պաշտպանությանը և անընդհատ հակագրոհներին, սովետական բանկը կարողանում է գրավել Ռայխստագը և շինության գլխին ծածանել հաղթանակի դրոշը։

Դաշնակիցների փուլ

1. Ռադիոլոկացիոն կայան (Նորմանդիա, 1944 թվականի մայիս)։ Դաշնակիցները պատրաստվում են Նորմանդիայի գրավմանը։ Մինչև դեսանտային նավակները և ռազմանավերը պետք է սկսեին լողալ դեպի ափ, իսկ ինքնաթիռները պետք է ռմբակոծեին ափը, առաջնորդող դիվերսիոն ջոկատը գաղտնի դեսանտ է իջեցնում ռադարներից մեկի մոտ, ոչնչացնում դրա պահակներին տալով հնարավորություն ամերիկացի ինժեներին տեսնել և պայթեցնել ռադարը, իսկ դրանից հետո վերացնելով հարևան ֆերմայում գտնվող գերմանցիներին ոչնչացնել նաև ֆերմայի հարևանությամբ գտնվող էլեկտակայանը։ Վերջ ի վերջո ջոկատին հաջողվում է լողալ դեպի դեսանտային նավերը։

2. Ֆալեզ (Ֆալեզ քաղաքի թաղամասեր, 1944 թվականի օգոստոս)։ Որպեսզի ամբողջությամբ շրջափակեն գերմանական 7-րդ բանակը և միանալ կանադական զորքին ամերիկացիներին մնում էր միայն գրավել Ֆալեզը և օգոստոսի 19-ին նրանք անցնում են գրոհի։ Խաղացողից այդ առաջադրանքում պահանջվում է գրավել քաղաքի թաղամասերը և միանալ կանադացի զինվորների հետ ու միասին գրավել քաղաքը։

3. Վալհեռն (Վալհեռն կղզի, 1944 թվականի նոյեմբեր)։ Սեպտեմբերին դաշնակիցները գրավում են Անտվերպենի նավահանգիստը, բայց գերմանական հերետանին թույլ չի տալիս օգտագործել այն, գերմանական հրետանին տեղակայված էր Շելդա գետի ափին։ Որպեսզի վերջ տան այս ամենին դաշնակիցները սկսում են մասշտաբային զորամասի ափհանում։ Խաղացողից պահանջվում է մասնակցություն ունենալ այդ կղզիներից մեկի՝ Վալհեռնի դեսանտին (զորամասի ափհանում), որտեղ նրանց հարկավոր էր ցած իջնել և ամրանալ ներքևում, հետո հասնել երկրորդ հարկի մուտքին, իսկ հետո ոչնչացրեցին նավերի վրա գտնվող բոլոր հրանոթները և երկարատև կրակային կտերը։

4. Մաստրիխտ (Հոլանդիայի հարավ, 1944 թվականի հուլիս)։ Հնարավորություն չունենալով ավիացիայի միջոցով ռմբակոծել Լոնդոնը, գերմանացիները սկսում են ռմբակոծել Լոնդոնը V-2 հրթիռներով։ Որպեսզի դադարեցնեն հեռահար հրետակոծությունը, դաշնակիցների հրամանատարությունը ջոկատ է ուղարկում գրեմանացիների թիկունք, որպեսզի տեղեկություն հավաքեն V-2-ի մասին, իմանան դրանց տեղաբաշխումը և պայթեցնել հրթիռները հենց ռազմերթի ժամանակ։ Ջոկատը ոչնչացնում է գերմանացիների պաշտպանական կայազորը, փնտրում փաստաթղթերը և լողում դեպի մյուս գերմանական զորամասեր։

5. Ավրանշ (Ֆրանսիա, 1944 թվականի հուլիս)։ Որպեսզի հասնեն Ֆալեզ և Մորտենու դաշնակիցները պետք է գրավեն Սե և Սելյուն գետերի վրա գտնվող կամուրջները։ Նրանց հարվածը ուղղվում է դեպի Ավրանշ։ Խաղացողից պահանջվում է մասնակցություն ունենալ այս կարևոր մարտում, ոչնչացնելով կամրջի երկու կողմերում գտնվող գերմանական դիրքերը։

6. Սեն-Լամբեր (1944 թվականի օգոստոս)։ Անգլոկանադական և ամերիկյան զորքերը համարիա միացել էին Ֆալեզում։ Այս խմբերից մեկը հանդիպում է եկեղեցին հսկող կանադացիներին։ Ամերիկացիները որոնց ղեկավարում է խաղացողը, մնում են եկեղեցու մոտ և հետ են մղում գերմանացիների հարձակումները սպասելով դաշնակիցներին գալուն։

7. Բաստոն (1944 թվականի դեկտեմբեր)։ Խաղացողից պահանջվում է պաշտպանել Բաստոնը գերմանական հարձակումներից, գերմանացիները փորձում են ճնշել ամերիկացիներին պարենամթերքի պակասով և որոշ ժամանակ անց անցնում են համատարած գրոհի։ Խաղացողից պահանջվում է կանգնեցնել հարձակումը մինչև ամրիկացիների հիմնական ուժերի ժամանումը։

8. Օմահա Բիչ (Նորմանդիա, 1944 թվականի հունիս) (բացվում է միայն դաշնակիցներ փուլի բոլոր առաջադրանքները կատարելուց հետո)։ Ամերիկացիները ցած են իջնում Օմահա Բիչ լողափի մոտ Նորմանդիայի «Իզի Գրին» շրջանում։ Նրանցից պահանջվում էր կոտրել հակառակորդի դիմադրությունը ափեզրին, տալ հակահարված, իսկ հետո հետ մղելով հնարավոր հակագրոհները, մտնել քաղաք և գրավել այն։

Խաղի սցենարը ստեղծել էհայտնի ռուս գրող Ալեքսանդր Զորիչը։

Զենք և զինտեխնիկա, որը օգտագործվում է խաղում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ատրճանակ ՏՏ
  • Ռեվոլվեր և դրա խլացուցիչով տարբերակը
  • Հրացան Մոսին և դրա դիպուկահար տարբերակը
  • Շպագինի ատրճանակ-գնդացիր
  • Ձեռքի գնդացիր ԴՊ
  • Տանկային գնդացիր ԴՏ
  • Ձեռքի հակատանկային նռնականետ Բազուկա
  • Հրանետ ՖՕԳ-2
  • 82-մմ ականանետ ԲՄ-37
  • Հաոբից Դ-1
Տեխնիկա
  • Բեռնատար ЗИС-5
  • Մոտոցիկլ Մ-72
  • Զրահապատ ավտոմեքենա ԲԱ-11
  • Զրահավոր փոխադրիչ մեքենա Մ2
  • Միջին տանկ Տ-34
  • Ծանր տանկ ԿԲ-85
  • Ծանր տանկ ԻՍ-2
  • ՀԻԿ ՍՈւ-85
  • ՀԻԿ ԻՍՈւ-152
  • «Կատյուշա»
  • Mauser 98k և դրա դիպուկահար տարբերակը
  • Ատրճանակ Walther P38
  • Ատրճանակ գնդացիր ՄՊ 38/40
  • StG 44
  • Ձեռքի հակատանկային նռնականետ Պանցեռշրեկ
  • Բեկորային նռնակ Stielhandgranate (Մ-24)
  • Ձեռքի գնդացիր ՄԳ-42
  • Զենիթային կայանք 2սմ Flak 30/38/Flakvierling
  • Ականանետ Kurzer 8 սմ Granatwerfer 42|
  • Հակատանկային հրանոթ Pak 40
  • Հաոբից sFH 150-մմ
Տեխնիկա
  • Բեռնատար Opel Blitz 3.6
  • Մոտոցիկլ BMW R12
  • Զրահապատ ավտոմեքենա Sd.Kfz.234
  • Զրահավոր փոխադրիչ մեքենա Sd Kfz 251
  • Ձևափոխված թեթև տանկ PzKpfw II Ausf L
  • ԶԻԿ Wirbelwind
  • Միջին տանկ PzKpfw III N
  • Ծանր տանկ PzKpfw V «Պանտերա»
  • Ծանր տանկ PzKpfw VI Ausf. E «Տիգր»
  • Ծանր տանկ PzKpfw VI Ausf. B
  • ՀԻԿ StuG IV
  • ՀԻԿ PzKpfw VI Jagdtiger
  • ԿՀՌՀ Panzerwerfer 42 Auf.Sf
  • Ատրճանակ-գնդացիր M1928A1 «Տոմպսոն»
  • Ինքնալից հրացան M1 Garand
  • Ձեռքի գնադացիր Bren
  • Ավտոմատ հրացան M1918
  • Հրացան Springfield M1903
  • Հրացան Rifle NO. 4 Mk 1
  • Զենիթային հրանոթ Oerlikon 20-mm
  • Ականանետ Մ1
  • Հակատանկային հրանոթ M5
  • Հաոբից CWT BL 152-mm
  • Հաոբից 155 mm Howitzer M114
Տեխնիկա
  • Բեռնատար Studebaker US6
  • Մոտոցիկլ Willys MՄB
  • Զրահապատ ավտոմեքենա Մ8
  • Զրահավոր փոխադրիչ մեքենա Մ2Ա1
  • Թեթև տանկ M8 Scott
  • Միջին տանկ Կրոմվել (տանկ)
  • Միջին տանկ Շերման (տանկ)
  • Միջին տանկ Sherman Firefly
  • Հետևակային տանկ Չերչիլ (տանկ)
  • Ծանր տանկ Մ26 (տանկ)
  • ՀԻԿ Մ36 (ՀԻԿ)
  • ԿՀՌՀ Տ34 (ԿՀՌՀ)
  • Տրակտոր «Universal-1»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GOG.com — 2008.
  2. Humble Store
  3. 3,0 3,1 3,2 Steam — 2003.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]